կարևոր
1381 դիտում, 7 ժամ առաջ - 2026-10-27 19:47
Աշխարհ Տարածաշրջան

Չնայած պատժամիջոցներին՝ մեզ հաջողվել է գազի արդյունահանումը հասցնել մոտ 300 միլիարդ խմ-ի․ Փեզեշքիանը՝ Մոսկվայում

Չնայած պատժամիջոցներին՝ մեզ հաջողվել է գազի արդյունահանումը հասցնել մոտ 300 միլիարդ խմ-ի․ Փեզեշքիանը՝ Մոսկվայում

Իրանը պատրաստ է ներդրումային նախաձեռնություններ իրականացնել GECF-ի հովանու ներքո։ Ինչպես գրում է rbc.ru-ն, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում՝ Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) 8-րդ գագաթնաժողովին։

«Իրանի դեմ ԱՄՆ գործողություններն անկայունացնում են էներգետիկ շուկաները և հրահրում վտանգավոր գնային ցնցումներ։

Իրանի դեմ իրականացվող ռազմածովային և օդային շրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

Չնայած պատժամիջոցներին՝ մեզ հաջողվել է գազի արդյունահանումը հասցնել մոտ 300 միլիարդ խմ-ի՝ ամուր դիրքավորվելով երրորդ տեղում աշխարհի գազ արդյունահանողների շարքում»,- ընդգծել է  Փեզեշքիանը։