Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Խովաևը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչպես նաև կայացել է արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը։ Համանախագահները ողջունում են 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը՝ ի նշան երկու երկրների վճռականության՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման նպաստելուն։
Միջնորդներն, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատելու հավատարմությունը՝ ԼՂ հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծման համար։
Միջնորդները կոնկրետ, նպատակաուղղված միջոցներ են առաջարկել իրավիճակի ապաէսկալացման և հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ»։