Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի դեմ այսօր աշխարհում կիրառվող պատվաստանյութերն անհրաժեշտ կլինիկական փորձարկում չեն անցել։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Փաստաբանների և բժիշկների մասնակցությամբ ստեղծվել է «Ազատ կամք» նախաձեռնությունը, որը պնդում չի կատարում պատվաստվել կամ չպատվաստվել, այլ ընդգծում է, որ պատվաստվելը պետք է լինի յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը»,- ընդգծեց նա:
Զոհրաբյանը արձանագրեց՝ հանրության մոտ կա վստահության պակաս պատվաստանյութերի նկատմամբ։
«Մի շարք երկրներ չեն ընդունում մյուսների պատվաստանյութերը։ Դա նշանակում է՝ պետք է զգուշանանք։ Երկրորդը քաղաքականության կամ բիզնես շահերն են, ու հարց է ծագում՝ արդյո՞ք մենք չենք հանդիսանում բիզնես շահերի սպասարկման օբյեկտ։ Եթե պատվաստանյութը պատշաճ կլինիկական փորձարկում չի անցել՝ ստացվում է, որ մենք փորձաքննության օբյեկտ ենք։ Սա արդեն Սահմանադրությամբ արգելված է։ Այս պատվաստանյութերը չեն անցել պատշաճ կլինիկական փորձարկում, որը ենթադրում է 5 տարի ժամանակ։ Այն սկզբից կենդանիների վրա է փորձարկվում, ապա՝ մարդկանց որոշակի խմբի, հետո՝ ավելի մեծ թվով մարդկանց և դրանից հետո արդեն հանձնվում է ընդհանուր կիրառության։ Այս ժամանակը չի անցել, նույնիսկ երկու տարի դեռ չի անցել։ Ես՝ որպես իրավաբան, կարծում եմ, որ այս պահին հանրությունն է դարձել անուղղակի պատվաստումների օբյեկտ։ Իսկ Սահմանադրության 25-րդ հոդվածն արգելում է անձին ենթարկել բժշկական փորձի` առանց իր համաձայնության»,- նշեց փաստաբանը։
Արա Զոհրաբյանը նաև ասաց, որ պատվաստվելն ու պարբերաբար ՊՇՌ թեստ հանձնելը համարվում են բժշկական միջամտություն, իսկ բժշկական միջամտությունից քաղաքացին օրենքով իրավունք ունի հրաժարվելու։
Փաստաբանը անդրադարձավ որոշմանը, որով հոկտեմբերի 1-կից աշխատակիցները պետք է կա՛մ պատվաստվեն, կա՛մ ՊՇՌ թեստ հանձնեն։ Զոհրաբյանը շեշտեց՝ երկուսից էլ քաղաքացին հրաժարվելու իրավունք ունի, սակայն, ըստ որոշման, քաղաքացիները այդ պարագայում չեն կարող աշխատել։ Զոհրաբյանը նշեց՝ որպես գործատու էլ ուսումնասիրել է հարցը, իսկ աշխատանքային օրենսգրքով նման դեպքեր գոյություն չունեն, երբ աշխատակցին չթույլատրեն ներկայանալ, եթե չի պատվաստվել, բացի դրանից՝ դա խտրական մոտեցում է, քանի որ պատվաստված մարդը նույնպես կարող է վարակվել և վարակը փոխանցել։
«Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքի չի թույլատրվում ներկայանալ ալկոհոլ, թմրանյութ օգտագործած անձանց, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Սակայն որևէ օրենքով նախատեսված չէ, որ եթե անձը չի կատարում առողջապահության նախարարի պահանջը, ապա նրան չպետք է թույլատրել աշխատանքի ներկայանալ: Չկա նման դեպք»,- նշեց փաստաբանը:
Գործատուին, օրինակ, ըստ Զոհրաբյանի, կարող են տուգանել այն դեպքում, երբ գրանցամատյանում գրառում չեն կատարի։
Զոհրաբյանը հայտարարեց՝ նախաձեռնության փաստաբանները աշխատակիցներին, որոնքեր կտուժեն, ու որոնց նկատմամբ վարչական ակտեր կկիրառվեն, պատրաստ են անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ։ Աշխատողները առանց թեստի կարող են ներկայանալ, իսկ գործատուները հիմա լուրջ խնդիրներ ունեն։
Արա Զոհրաբյանը հավելեց, որ հայց են նախապատրաստում վարչական դատարան՝ առողջապահության նախարարի հրամանը վիճարկելու են, փորձելու են մասնագետների միջոցով հանրությանը իրազեկել, նաև իրականացնելու են մասնավոր իրավունքների պաշտպանություն։