|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներ դատավոր Բյորն Լինդենին և իրավական հարցերով խորհրդական Լյուդվիգ Բեկինգին։
ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպան Գրիգորյանը ողջունել է միջազգային գործընկերներին և ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի Սահմանադրական մանդատի ընձեռած անկախության երաշխիքները և ինստիտուտի նկատմամբ հանրային բարձր վստահությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր նպաստը բերել Շվեդիայի զարգացման միջազգային գործակալության ֆինանսավորմամբ մեկնարկող ծրագրին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն իրազեկվածության, դատարանների և լրատվամիջոցների արդյունավետ համագործակցության կարողությունների զարգացմանը միտված ծրագրի գործնական քայլերը, որի նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Հաջորդիվ, Պաշտպան Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել գործընկերներին դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի, միասնական վիճակագրության բացակայության, ինչպես նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի ընթացակարգերի վերաբերյալ։
Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է նաև դիտարկել ոստիկանության, քննչական մարմինների, դատախազների և դատավորների ներգրավմամբ համատեղ վերապատրաստումների հնարավորությունը՝ որպես որոշ տեսակի գործերով քննության արդյունավետության երաշխիք։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մեկնարկող ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։