Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այս իշխանությունները խոսում են Արցախում հումանիտար աղետի մասին, և դրանից հետո ոչ մի բառ անգամ չի հիշատակվում այդ 4 ժամ տևած քննարկումներից հետո ծնված հայտարարության մեջ, ոչ մի բառ, որ Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Արցախում, այսինքն՝ ՀՀ -ն դա չի պաշտպանել․ լրագրողներրի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Եթե ունենք Արցախի հարցով այն իրավիճակը, ինչ ունենք այսօր, ինչո՞վ է պայմանավորված, որ մենք խոսում ենք սահմանագծման ու սահմանազատման մասին, այսինքն՝ գնում ես նման քայլի մի երկրի հետ, որը էթնիկ զտման քաղաքականությո՞ւն է իրականացնում Արցախում, որն, ընդհուպ, գազ է անջատում, որ հոգեբանորեն մարդկանց ահաբեկի։ Անգամ մի քանի օր առաջ մենք զոհեր ենք ունեցել, այդ պայմաններում ո՞նց ես գնում ու սահմանազաատման ու սահմանագծման մասին պայմանավորվում։ Իշխանությունը դրանով ընդունում է, որ ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից»,- նշեց նա։
«Խոսում են ռուս խաղապահներից, բա Հայաստանի իշխանությունն ի՞նչ է անում»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։