|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Արցախի հարցում նոր բան չկա: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հասել:
«Ես ավելի շատ կցանկանայի մեկնաբանել մեր հայտարարությունները: Միլանում համանախագահների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ինչ-որ հաղորդագրություն են համաձայնեցրել, և ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում նման բան: Նմանատիպ բազմաթիվ հայտարարություններ են եղել վերջին 25 տարում»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը` Փաշինյանն ասաց, որ Կասպրշիկի այցերը նորություն չեն և աշխատանքային բնույթ են կրում: «Դրանք նախկինում չէին լուսաբանվում, բայց ես հանձնարարել եմ, որ բոլոր շփումները պարտադիր լուսաբանվեն, որովհետև կարծում եմ` շփման պրոցեսը պետք է լինի թափանցիկ»,- ասաց նա:
Խոսելով հայաստանյան տարբեր մեկնաբանների կողմից արված վերլուծությունների մասին` վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում Ադրբեջանի կողմից, որը լավատեսական ինչ-որ էլեմենտ է պարունակում, ինձ զարմացնում է, որ հայաստանցի մի շարք մեկնաբանների առաջին կանխավարկածն այն է, որ ինչ-որ դավադրություն կա, իսկ ինչո՞ւ չկա այնպիսի կանխավարկած, որ Հայաստանի կառավարությանը գուցե հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»:
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի ոչ մի իշխանություն Արցախի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան իրենց կառավարությունը: