|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թալիբները պատրաստ են ամուր հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. հայտարարել է Աֆղանստանում կազմակերպության ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ունեցած առաջին մամուլի ասուլիսում Ամիր Խան Մութաքին ասել է, որ թալիբները նաև լավ հարաբերություններ են ցանկանում այլ երկրների հետ. հաղորդում է Sabah-ը:
Մութաքին, նշելով, որ իրենք կապեր են պահպանում թուրքական իշխանությունների հետ, բացատրել է, որ ակնկալում են, որ Թուրքիան կաջակցի Աֆղանստանի ժողովրդին և կօգնի ենթակառուցվածքների աշխատանքներին, հատկապես՝ Քաբուլի միջազգային օդանավակայանի վերականգնման գործում:
Հավելենք, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է «Թալիբան»-ի պաշտոնյաների չափավոր հայտարարությունները և հայտարարել, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ժամանակավոր կառավարության հայտարարությունից հետո Էրդողանն ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևելու է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: