|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Միացյալ Նահանգների իշխանությունները կենտրոնացած են Թուրքիայի հետ ամուր դաշնակցային հարաբերությունների պահպանման վրա, թեև համարում են «բարդ դրվագ» Անկարայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի ձեռք բերումը: Այս մասին հինգշաբթի Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ ասել է պաշտպանության փոխնախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Լորա Կուպերը:
«Այս պահին ԱՄՆ-ն իսկապես կենտրոնացած է Թուրքիայի հետ մեր ամուր դաշնակցային հարաբերությունների պահպանման վրա: Այո, Ս-400-ի հետ կապված իրավիճակը շատ բարդ դրվագ էր, բայց Թուրքիան դեռ ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է, Թուրքիան դեռ հյուրընկալում է ամերիկյան ուժերին իր տարածքում, Թուրքիան շարունակում է աջակցել ՆԱՏՕ-ի գործողություններին: Մենք կշարունակենք այս բոլոր ջանքերը: Մենք կրկնակի ուժով կկենտրոնանանք այս շատ ուժեղ դաշնակիցների վրա»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի Անկարայի վրա առկա տարաձայնությունների պատճառով, թե՞ խրախուսի Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացումը նրանց միջև եղած տարաձայնությունների պատճառով: