կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 16:02
Տարածաշրջան

«Թալիբան»-ից փախչող աֆղանցիները հազարներով հատում են Թուրքիայի սահմանը

«Թալիբան»-ից փախչող աֆղանցիները հազարներով հատում են Թուրքիայի սահմանը

Ամեն օր մինչև 1000 աֆղացին ապօրինաբար մուտք է գործում Թուրքիա արևելյան սահմաններով՝ փախչելով Աֆղանստանում թալիբների աճող ազդեցությունից:

Ըստ սահմանային ծառայությունների՝ Թուրքիա ժամանող Աֆղանստանի քաղաքացիների մեծ մասը 16-ից 25 տարեկան երիտասարդներ են: Նրանք Թուրքիա են հասնում հիմնականում ոտքով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ միայն 2020 թվականին Վանի նահանգում ապաստան է հայցել ավելի քան 500,000 մարդ, որոնց մեծ մասը աֆղանցիներ են և ապօրինի են մուտք գործել Թուրքիա:

Անօրինական ճանապարհով Թուրքիա ժամանող աֆղանցիները պահվում են Էրզրումի և հարակից այլ նահանգների հատուկ կենտրոններում, ապա արտաքսվում Էրզրումի, Աղրըի, Գազիանթեփի և Իզմիրի նահանգների օդանավակայաններից:

Վերջին ապօրինի սահմանային անցումները կապված են Աֆղանստանում թալիբների վերահսկողության ուժեղացման հետ:

«Աֆղանցիներն անհանգստացած են, որ Քաբուլի կառավարությունը չի կարողանա դիմանալ, և դա մարդկանց դրդում է գաղթի»,- թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Ապաստանի և միգրացիայի հետազոտությունների կենտրոնի նախագահ Մեթին Չորաբաթըրը։

Նա նշել է, որ մարդիկ, որոնք ներկայումս ճանապարհներ են փնտրում Աֆղանստանից Թուրքիա մեկնելու համար, ցանկանում են դա անել օրինական ճանապարհով` դիմելով կրթության, բժշկական զբոսաշրջության կամ ոսկե վիզաների (քաղաքացիություն ներդրմամբ) մուտքի արտոնագրերի համար: Այնուամենայնիվ, նրանցից միայն մի քանիսն են դրական պատասխան ստանում: