Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեև 1952-ից սկսած Գերմանիան սկսել էր հատուցումները հրեական սփյուռքին, Իսրայել պետությանը, բայց Իսրայելի եւ Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1965թ.-ին: 13 տարի Գերմանիան հատուցեց, հետո միայն՝ 65թ.-ին, Իսրայելը համաձայնեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը՝ խոսելով ցեղասպան պետության եւ ցեղասպանված ժողովրդի պետության հարաբերությունների, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։
Պատմաբանի դիտարկմամբ՝ սա ցեղասպանված ժողովրդի արժանապատիվ կեցվածք է, երբ ցեղասպանի հետ անմիջապես չեն գնում դիվանագիտական հարաբերության, նույնիսկ՝ հատուցման պահանջը բավարարելու պայմանով:
«1952թ. սեպտեմբերի 10-ին լյուքսենբուրգյան համաձայնագրի ստորագրման ժամանակ կար անգամ հրեական սփյուռքի ներկայացուցչի մասնակցությունը, քանի որ միայն հրեական պետությանը հատուցումներ չպետք է լինեին, այլ նաեւ հերական սփյուռքին եւ սիոնիստական կազմակերպություններին»,- մանրամասնեեց նա:
Մարուքյանը հեղինակել է «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» կոլեկտիվ մենագրության «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հնարավոր գործընթացի վրա քաղաքական գործոնների ազդեցությունը» բաժինը։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Պատմության ինստիտուտում։
Լ․Ս․
Մանրամասները՝ տեսանյութում