Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ Թուրքիան պատրաստվում է լրացնել այն բացը, որը ստեղծվել է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման արդյունքում, նա ստիպված կլինի դիմակայել թալիբների կողմից սպառնացող վտանգին. հայտնում է գերմանական Deutsche Welle-ն։
Թուրքական ուժերը ներկայումս պատասխանատու են օդանավակայանի համար՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելության մաս, իսկ Անկարան նշել է, որ պատրաստ կլինի պահպանել այդ ներկայությունը, եթե միջազգային աջակցություն ստանա: Բայց հարցեր են բարձրացվում առանց մշտական օդային աջակցության թուրքական տեղակայման կենսունակության վերաբերյալ:
Թուրքիան առաջարկել է նաև պատասխանատվություն ստանձնել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման համար: Ըստ DW-ի՝ թալիբները շարժվում են Աֆղանստանի տարածքով, քանի որ արևմտյան բոլոր զորքերը գրեթե դուրս են եկել երկրից, իսկ ջիհադիստական խմբավորումը շատ հստակ հայտարարում է բազմաթիվ տարածաշրջաններում իր իշխանության հավակնությունների մասին:
Ըստ գերմանական հեռարձակողի՝ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն ասում են, որ իրենք ողջունում են Անկարայի մնալը Աֆղանստանում, բայց «Թալիբան» շարժման խոսնակ Սուհեյլ Շահինը կտրականապես դեմ է: «Բոլոր օտարերկրյա ուժերը, կապալառուները, խորհրդատուները և հրահանգիչները պետք է լքեն երկիրը»,- BBC-ին ասել է Շահինը՝ անդրադառնալով սեպտեմբերի վերջնաժամկետին:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Սեզին Օնեյը պնդում է, որ թալիբների ռազմական հաջողությունները հնարավոր չէ կասեցնել:
«Թալիբանը» պետք է հանդուրժող լինի Աֆղանստանում գտնվող օտարերկրյա զինվորների նկատմամբ»,- ասել է փորձագետը:
«Եթե Թուրքիան անտեսի «Թալիբան» շարժման հետ կապված ռիսկը, ապա դա վատ հետևանքներ կունենա՝ թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական առումով»,- ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լողօղլուն: