Որևէ երաշխիք կա՞, որ հայկական ավտոմեքենաները ևս չեն կանգնեցվի. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Մենք բանակցություններով չէ որ տարածքներ ենք կորցրել։ Պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է, որ մենք կորցրել ենք տարածքներ։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ առանձին կետ կա, որ մենք դուրս ենք գալիս Ակնայից, կետ կա, որ Քարվաճառից ենք դուրս գալիս, և որևէ կետում նշված չէ, որ մենք պետք է դուրս գանք Կովսականի և Սանասարի հատվածներից։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։