Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Ի՞նչ է նշանակում՝ ՀՀ որևէ հատված հանդիսանում է երրորդ երկրի պատասխանատվության գոտի։ Ռուսաստանի սահմանապահ զորքերը Ներքին Հանդում կանգնած են ի՞նչ մանդատով, իրավական ի՞նչ պայմանագրի հիման վրա, ի՞նչ պատասխանատվություն ունեն։ Եվ եթե հնչեցվում է հայտարարություն, որ չկարողացան կանխել էսկալացիան, նշանակում է՝ կա՞ր իրենց վրա պատասխանատվություն։ Մեր երկրի սուվերեն տարածքում մեկ այլ երկրի ներկայացուցիչ խոչընդոտում է մյուս երկրների ներկայացուցիչներին դիտորդական առաքելություն իրականացնել։ Այսինքն՝ կառավարությունը Ռուսաստանին, ԵՄ-ին բերում, կանգնեցնում է այդտեղ, մեջտեղից դուրս է գալիս, ասում է՝ իրար հետ պայմանավորվեք։ Բա, կառավարությունը որտե՞ղ է։ Պետությունն այստեղ գործառույթ ունի՞։ Այս հարցով կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դիմեց Փաշինյանին։
Փաշինյանը պատասխանեց, որ ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։ «Սա նշանակում է, որ եթե ռուս սահմանապահները, որևէ անվտանգային գործառույն չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն համապատասխան հետևություններ»։
Մանրամասն՝ տեսանյութում