կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-15 18:44
Հասարակություն

Գերագույն փչացածի այս հոգեբանության մեջ պարզ է դառնում, թե Արցախ-Ադրբեջան արյունալի «խաղում» ում հաղթանակի վրա էր դրույք կատարել սրիկան. Աշոտյան

Գերագույն փչացածի այս հոգեբանության մեջ պարզ է դառնում, թե Արցախ-Ադրբեջան արյունալի «խաղում» ում հաղթանակի վրա էր դրույք կատարել սրիկան. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Գերագույն հողատուն «սպորտային հետաքրքրություն» է համարում այն հարցը, թե պատերազմի նախաշեմին ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի մասին էր գնում խոսքը իր եւ Ալիեւի միջեւ, ինչի մասին էր իր՝ այդպես էլ չհեռարձակված սեպտեմբերի 25-ի հայտնի հարցազրույցը, ինչ զարգացումներ էին նախորդում պատերազմին։

Այս հարցերի պատասխանները պիտի հնչեն, որպեսզի եւս մի խումբ ապացույցներ հանրահայտ դառնա այն մասին, թե ով, ինչու եւ ինչպես արյունալի պատերազմ բերեց մեր գլխին, 5000 հոգու կյանք խլեց, հայրենազրկման պատճառ դարձավ։

Փաստորեն, պատերազմը նրա համար սպորտային իրադարձություն էր, պատերազմի պատճառների ապացույցները՝ «սպորտային հետաքրքրություն»։

Գերագույն փչացածի այս հոգեբանության մեջ պարզ է դառնում, թե Արցախ-Ադրբեջան արյունալի «խաղում» ում հաղթանակի վրա էր դրույք կատարել սրիկան։ 5 մլրդ դոլարն էլ երեւի շահումն էր…»։