կարևոր
6367 դիտում, 1 օր առաջ - 2026-01-07 00:00
Քաղաքական

Գռզո´, սրիկան դու ես ու քո նմանները, ովքեր Արցախը ծախեցին, հիմա էլ տղերքի արյան վրա փող են աշխատում. Իշխան Սաղաթելյան

Գռզո´, սրիկան դու ես ու քո նմանները, ովքեր Արցախը ծախեցին, հիմա էլ տղերքի արյան վրա փող են աշխատում. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը արձագանքել է ՔՊ֊ական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի վերջին հայտարարությանը.

«Նոր տեսա, որ հայրենադավի և տիրադավների երթին միացած նախկին և ներկա օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, թե ով կասի` իրենք եկեղեցին քանդում են, նա ամենավերջին սրիկան է։

Ուրեմն լսի', Գռզո', ամենավերջին սրիկան դու ես ու քո նմանները, ովքեր Արցախը ծախեցին, հիմա էլ տղերքի արյան վրա փող են աշխատում ու 30 արծաթի դիմաց պայքարում հայկական ինքնության դեմ։

Հանգիստ նստի տեղդ ու սպասի քո պատասխան տալու ժամանակին»։