կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-02 11:48
Աշխարհ

Ուղղակի պետք է զանգահարել. Թրամփն երկխոսության կոչ է արել իրանական իշխանություններին

Ուղղակի պետք է զանգահարել. Թրամփն երկխոսության կոչ է արել իրանական իշխանություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի ղեկավարությանը երկխոսության կոչ է արել. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ն։

Լրատվականի տեղեկություններով՝ ասուլիսի ժամանակ անդրադառնալով լրագրողների հարցին, որը վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմաններին, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մենք պետք է խոսենք նրանց հետ։ Կարծում եմ՝ մենք կարող ենք շատ արագ համաձայնության գալ Իրանի հետ։ Ուղղակի պետք է միայն զանգահարել։ Ես այն կարծիքին եմ, որ նրանք հպարտ մարդիկ են, նրանց ղեկավարությունը՝ նույնպես։ Հպարտ, ինչպես բոլորս», ու հավելել՝ «Վաշինգտոնը թշնամություն չի ցանկանում հարաբերություններում...Բայց եթե նրանք թշնամաբար լինեն մեր նկատմամբ, ապա նրանք կզղջան դրա համար այնպես, ինչպես ոչ մի ուրիշ բանի համար»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձել էր ԱՄՆ կողմից Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ որակելով դրանք «տնտեսական և բժշկական ահաբեկչություն» եզրույթով։ Նա շեշտել էր՝ «Իրանի ֆինանսական աղբյուրների ապօրինի արգելափակման պատճառով անհնարէ դառնում դեղամիջոցների և բժշկական սարքավորումների հասանելիությունը, ինչը հանգեցնում է հումանիտար ճգնաժամի»։