|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 13-ին ՌԴ «Մուլինո» զորավարժարանում մեկնարկել է «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը: Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
«Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլին ներգրավված են Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում է տանկային, մոտոհրաձգային և հրթիռահրետանային ստորաբաժանումներից կազմված գումարտակի կազմով:
Ուսումնամարտական գործողությունների հիմքում վերջին ռազմական գործողությունների փորձն է, մասնավորապես, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Մշակվել են նաև համատեղ զորքերի գործողությունների նոր տարբերակներ ու մեթոդներ:
«Մուլինո» զորավարժարանը հնարավորություն է ընձեռում կազմակերպել զորավարժություններ` կիրառելով հրաձգային զինատեսակներ, ռազմական տեխնիկա, հրետանային ու ՀՕՊ համակարգեր, ավիացիա, ինչպես նաև Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: