| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՊԲ-ում անցկացվող կիսամյակային ամփոփիչ ստուգումների շրջանակում, հուլիսի 10-ին, «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը, որի ընթացքին հետևում էր նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ուժեղացված մոտոհրաձգային գումարտակը, հրամանատարի մտահղացման համաձայն բերվել է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջան, նախապատրաստվել առաջիկա մարտակա գործողություններին, և, մարտ վարելով առաջնային դիրք մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցրել վերջինիս ու անցել հարձակման` վերջնական արդյունքում վերականգնելով առաջնագիծն ու զբաղեցնելով նպաստավոր բնագծեր:
Զորախաղերի արդյունքում ոչ միայն ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը, այլև կատարելագործվել է ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության մակարդակը, հրամկազմի կառավարման ունակությունները, իսկ անձնակազմը ձեռք է բերել հավելյալ դաշտային վարժվածություն, հաստիքային զենքն ու մարտական տեխնիկան կիրառելու ունակություններ, ինչպես նաև բարոյակամային կայուն հատկանիշներ: