Երևանում շինարարական հրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքում փոշու արտանետումները, շինհրապարակներից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից օգոստոս ամսվա ընթացքում 9 ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների մի շարք խախտումներ։
Հիմնականում ընկերությունները շինարարության ընթացքում չեն պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները չեն ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով։
Օրվա ընթացքում պարբերաբար չեն ջրել շինարարական հրապարակները։
Սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) չեն պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով:
Յուրաքանչյուր կազմակերպության նկատմամբ նշանակվել է 150.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տույժ։