|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Նոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկաններն անցկացրել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում։
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից, մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ հիմնականում դիմակները սխալ են կրում տարեց քաղաքացիները, նաև չեն պահպանում սոցիալական հեռավորություն և առաջացնում մարդկային կուտակումներ, իսկ կտորե դիմակներ ավելի հաճախ կրում են երիտասարդները։
Տեսչական մարմնի տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում թերությունները շտկվել են տեղում։
Քաղաքացիներին առաջարկվել է կտորե դիմակները նույն պահին փոխարինել տեսուչների կողմից տրամադրված բժշկական դիմակներով։
Շրջայցերը շարունակվում են։