կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-12 19:22
Հասարակություն

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)։ Պարետատան որոշումներով սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական կրկնայցերն ու ստուգայցերն իրականացվել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում։

Չնայած մշտադիտարկումների վիճակագրության համաձայն խախտումները նվազում են, զուգահեռ շարունակում են գրանցվել որոշակի թերություններ։ 

Արձանագրվող թերությունների բնույթը նույնն է. չի պահպանվել առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորություն, գրանցվել են դիմակը թերի կրելու և մարդկային կուտակումների դեպքեր։ Դիմակ չկրող երկու անձի նկատմամբ ոստիկանության կողմից կազմվել է արձանագրություն։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները շրջայցերի ընթացքում կոչ են արել հետամուտ լինել ՀՀ պարետի կողմից սահմանված ցուցումների կատարմանը, վարակից ավելի արդյունավետ պաշտպանվելու համար տրամադրել գործարանային արտադրության բժշկական եռաշերտ դիմակներ։