ադրբեջանը, թուրքիան և պակիստանը առաջին անգամ համատեղ զորավարժութուններ են անցկացնում ադրբեջանում։ Ավելին, հստակ վեկտորով՝ հատուկ նշանակության գործողություններ․ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը:
«Թշնամին Սյունիքի միջանցքը ռազմական ճանապարհով վերցնելու իմիտացիային է պատրաստվում, ի աջակցություն իրենց դրածոյի։ Իսկ ավելի հստակ, նույն արցախյան սցենարով, պատերազմի քողի տակ, ուժերի անհավասար պատճառաբանությամբ, կապիտուլյացիոն երկրորդ գործարքին են պատրաստվում, որով նիկոլը փորձելու է հանձնել նաև Հայաստանը։
Հիմա ժողովուրդը կամ պետք է ընդունի, որ ինքը լավագույն դեպքում թուրքի բատրակի կարգավիճակով է ապրելու, կամ պետք է պայքարի դուրս գա իր խաղաղ և բարեկեցիկ գոյության պահանջով՝ դուրս շպրտելով այս պետականակործաններին իշխանությունից:
Ուրիշ ճանապարհներ այլև չկան», - գրել է Գևորգ Գևորգյանը։