Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան փողոցի թիվ 1, 3, Սեբաստիա փողոցի թիվ 78, 80, 82, 86, Մանուկյան փողոցի թիվ 4, 6, 8, 10, Ծերենցի փողոցի թիվ 3, 5, 7, 7ա, Ջիվանի փողոցի թիվ 11/1, 11/10 բազմաբնակարան շենքերի, Մանուկյան, Մամիկոնյան, Ծերենցի փողոցներով, Ծերենցի 1-ին և 2-րդ նրբանցքներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաղորդագրությունից:
«Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը կդադարեցվի Արագածոտնի մարզի Ուշի և Չքնաղ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 6, 8, 10, 17, 19, 23, 25, Գայի փողոցի թիվ 3, 7 բազմաբնակարան շենքերի, Աբովյան, Բաբաջանյան, Ա. Հարությունյան, Ն. Ստեփանյան, Սասունցի Դավթի, Ա. Խաչատրյան, Ծաղկունյանց, Մահուբի, Նժդեհի, Ջալալյան, Տ. Տաճատի, Կանայան փողոցների, Հոկտեմբերյան նրբանցքի, Եկեղեցու, Դեմեր թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը»,- հայտնում է ընկերությունը: