կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-31 12:07
Իրավական

Քրեական գործ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի դեմ

Քրեական գործ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի դեմ
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: