|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգայցեր են կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում՝ վերահսկելու համար covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների կատարման ընթացքը։
Խախտումներ չեն արձանագրվել:
Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ի, ստուգայցերը կշարունակվեն։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: