|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀայՓոստի միջոցով սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ընկերության տարածած հայտարարությունից:
Ավելի վաղ ՀայՓոստը հայտնել էր, որ կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները դադարեցվել են, քանի որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունից բավարար չափով ֆինանսական միջոցներ դեռ չեն ստացել: