Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ փոփոխություններ են կատարվել, հատկապես՝ մայրության նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպաստի մասով:
Ըստ նրա` փոփոխություններից մեկն այն է, որ այսուհետ մայրության նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված գումարը ստանալու համար կարող է դիմել ոչ միայն երեխայի ծնողը, այլև նրա կողմից լիազորված երկրորդ կամ երրորդ անձ, ինչը, ըստ Սաիյանի, կհեշտացնի մայրերի գործը:
«Բացի այդ` փոփոխվել է նաև 3–րդ և ավելի երեխայի համար պետության կողմից տրամադրվող ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը: Ըստ նոր կարգի` գումարը կարող են տնօրինել երեխայի ծնունդից մեկ տարի անց միայն` կանխավ ներկայացված բանկային հաշվից: Այս կարգը կգործի միայն մինչ 2016-ի վերջը»,- ասաց Սաիյանը:
Փոփոխություններից հաջորդ այն է, որ մայրության նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված գումարը բացառապես անկանխիկ եղանակով են վճարվում` երկու եղանակով` անձի բանկային հաշվին, իսկ եթե անձը չունի հաշիվ, ապա գումարը ստանալու համար դիմում գրելու ժամանակ անձը տեղում ընտրում է բանկը, և հաշվեհամար են բացում:
Ի դեպ, որպես ընտանեկան դրամագլուխ, երեխայի խնամքի նպաստ ստանալու համար` 2014-ին 6500, իսկ 2015-ին 7800 դիմում է ստացվել:
«Այս փոփոխությունները պայմանավորված են սոցիալ-տնտեսական իրողությունով, քանի որ փոփոխությունների արդյունքում լրացուցիչ հնարավորություն է տրվում ծախսելու այն գումարը, որը տրամադրում է պետությունը: Պետք է ասեմ նաև, որ պահպանվել են երեխայի խնամքի նպաստ ստանալու մյուս ձևերը, և մեր առաջարկածն ուղղակի լրացուցիչ տարբերակ է»,- ասաց Սաիյանը: