Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 76 տարեկանում կյանքից հեռացել է ՎՊՀ աշխատակից, ֆիզիկայի ամբիոնի երկարամյա վարիչ, ֆ.գ.թ., դոցենտ, հավատավոր դաշնակցական, սիրելի ընկեր Վիլյամ Արծրունու Սարգսյանը:
Ծնվել է 1945 թ. հունվարի 1-ին ՀՍՍՀ ք. Կիրովականում՝ ծառայողի ընտանիքում:
1952 թ. ընդունվել է Կիրովականի Ա. Պուշկինի անվան դպրոց, որի 11-րդ դասարանը ավարտել է 1963 թ.: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որը ավարտել է 1969 թ.-ին:
Ավարտելուց հետո աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ: 1970 թ. ապրիլին բարձրագույն կրթության նախարարության ուղեգրով անցել է աշխատանքի Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում: 1971-1973 թթ. ծառայել է սովետական բանակի հակաօդային պաշտպանության զորքերում որպես դասակի հրամանատար:
Մանկավարժական ինստիտուտում աշխատելու քառասուն տարիների կենսագրությունն սկսվել է ֆիզիկայի ամբիոնի լաբորանտից՝ հասնելով մինչև ամբիոնի վարիչի պաշտոնի: Այդ պաշտոնում աշխատելէ 1988 թվականից:
Վիլյամ Սարգսյանի անունը վառ կմնա նրա գործընկերների և ուսանողների հիշողության մեջ:
Տեղեկացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից ( հին եկեղեցուն հարակից սգո սրահում)։ Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 9-ին:
ՀՅԴ Լոռու Մարզային կոմիտե
ՀՅԴ Վանաձորի «Գուգարք» կոմիտե