|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Վիլյամ Պետրոսյանը։ Լուրը հայտնում են Նկարիչների միությունից։
Վ.Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 18:00–20:00, Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը նույն վայրից՝ մայիսի 7-ին, ժամը 13:00-ին։
Վիլյամ Պետրոսյանը ծնվել է 1938 թվականին։ 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործել է մոնումենտալ քանդակի բնագավառում։
Հեղինակ է Հայաստանի Արարատի մարզի Այնթապ, Այգեզարդ և Արագածոտնի մարզի Զարինջա գյուղերում տեղադրված զոհված ազատամարտիկների հուշարձանների։