Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ կյանքի 79-րդ տարում կյանքից հեռացել է Մովսես Խորենացի մեդալակիր, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի պատվավոր անդամ, Հայաստանի տպագրական գործի հիմնադրման և զարգացման ասպարեզում մեծ ավանդի տեր Մեխակ Տեր-Սարգսյանը:
Նա 1994-ից մինչ օրս «Ոսկան Երևանցի» Ա/Հ բաց բաժնետիրական ընկերության տնօրենն էր: Տեր-Սարգսյանը Գյուտերի և հայտնությունների գործերով ԽՍՀՄ պետական կոմիտեի կողմից տրված պոլիգրաֆիայի վերաբերյալ երկու գյուտերի, ինչպես նաև մի շարք մասնագիտական, տնտեսագիտական և գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ էր: Հայաստանի պոլիգրաֆիայի ասպարեզում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, իսկ 2011-ին` Մովսես Խորենացի մեդալով: Նոր Նորք համայնքի պատվավոր քաղաքացի էր:
Մեխակ Տեր-Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 18-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 2 /նախկին 105 ա/ շենքում: Հուղարկավորությունը՝ ապրիլի 23-ին` ժամը 14-ին, նույն հասցեից: