|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշիր նահանգը լիովին անցել է թալիբների վերահսկողության տակ: Այս մասին Twitter-ում հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը:
Նրա խոսքով՝ թալիբները հաղթել են Աֆղանստանի ժողովրդական դիմադրության ճակատին՝ Փանջշիրում զինված խմբերի հովանավոր կազմակերպությանը:
«Թշնամիների վերջին հենակետը՝ Փանջշիր նահանգը, ամբողջությամբ գրավված է»,- գրել է Մոջահիդը:
Շարժման ներկայացուցիչը նշել է, որ Փանջշիրի գրավմամբ երկրում պատերազմն ամբողջությամբ ավարտված է:
Աֆղանստանի ժողովրդական դիմադրության ճակատը՝ պաշտպանության նախկին նախարար Ահմեդ Շահ Մասուդի որդու՝ Ահմեդ Մասուդի գլխավորությամբ, օգոստոսի 15-ին թալիբների՝ Քաբուլը գրավելուց հետո մի շարք պահանջներ էր ներկայացրել «Թալիբան»-ին՝ կառավարման նոր համակարգի վերաբերյալ:
Բանակցություններն անհաջող էին, և թալիբները ռազմական ուժեր տեղակայեցին այդ տարածքում:
Հաղորդվում է, որ մոտ մեկ շաբաթ տևած բախումներում երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրել: