|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ` Կոլորադոյի գյուղական շրջանների բնակիչները որոշել են ստեղծել ԱՄՆ 51-րդ նահանգը: 8 վարչական շրջանների ներկայացուցիչներ երեկ հավաքվել են ու գծել գյուղական բնակչության շահերը ներկայացնող նոր նահանգի սահմանները. տեղեկացնում է telegraf.com.ua-ն:
Գյուղական շրջանների բնակիչները համարում են, որ նահանգի մայրաքաղաք Դենվերում նստած պաշտոնյաները իրենցով ընդհանրապես չեն հետաքրքրվում, դրանով էլ պայմանավորված են անջատողական տրամադրությունները: Մասնավորապես` մարդիկ դժգոհ են հրազենի շրջանառության վերահսկողության վերաբերյալ կոշտ օրենքների ընդունումից, նաեւ նահանգի իշխանությունների` այլընտրանքային էներգետիկա զարգացնելու որոշումից, ինչը վնաս կհասցնի հյուսիսային Կոլորադոյի տնտեսության մաս կազմող նավթի եւ գազի արդյունահանմանը:
Ի դեպ, նոր նահանգին պատրաստ է միանալ նաեւ Նեբրասկա նահանգի 2 շրջան: Իսկ Կոլորադոյից անջատվելու վերաբերյալ հարցը հնարավոր է դրվի հանրաքվեի արդեն այս տարվա նոյեմբերին: