|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Տավուշի մարզում, դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:40–ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 41-ամյա Ժիրայր Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տավուշ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ծառերին ու գլխիվայր հայտնվել անտառում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 17-ամյա Նորայր Մ.-ն, 17-ամյա Դավիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ժիրայր Մ.-ն աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղում՝ որպես անտառապետ, իսկ վիրավոր Նորայր Մ.-ն իր որդին է: