|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 5-ին կամ 6-ին, երբ ինքը գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, իրեն են այցելել քրեակատարողական վարչության ծառայողները և ստիպել են հետ վերցնել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի դեմ իր կողմից ներկայացրած բողոքը:
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: