կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-31 08:55
Առանց Կատեգորիա

Փողոցային պայքարի դեմ արտահայտվողների տների մոտ ՊՊԾ ծառայողները հերթափոխով ծառայություն են իրականացնում. «Հրապարակ»

Փողոցային պայքարի դեմ արտահայտվողների տների մոտ ՊՊԾ ծառայողները հերթափոխով ծառայություն են իրականացնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ ամիս ձգվող ընդդիմության փողոցային պայքարի դեմ արտահայտվողները հայտնվել են Նիկոլ Փաշինյանի եւ պետության պաշտպանության ներքո։ Իշխանական թիմից կան մարդիկ, որոնք պայքարի հենց սկզբից շուրջօրյա գրաֆիկով հետեւում են պայքարին, ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անում, ստատուսներ գրում, Փաշինյանին կրծքով պաշտպանում։

Մեր աղբյուրներն ասում են, որ նրանցից ամենաակտիվներին իշխանությունը հատուկ պաշտպանության տակ է առել․ նրանց տների մոտ ՊՊԾ ծառայողները հերթափոխով ծառայություն են իրականացնում, ամենուր նրանց ուղեկցում են 7-ի տղերքը, որպեսզի նրանց հանկարծ չվնասեն։ Ցանկը մեծ է, բայց այստեղ իրենց պատվավոր տեղն ունեն պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Արթուր Հովհաննիսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, համատեղության կարգով ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավար Տարոն Չախոյանը եւ այլք։

Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան անհանգստացած է նրանց անվտանգությամբ, որքան սրանով ցուցադրում է, որ իշխանությանը պաշտպանողները կլինեն իր հոգածության տակ եւ կդառնան առանձնաշնորհյալներ, իսկ դավաճանները կպատժվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում