Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական հեղինակավոր «Հյուրիեթ» պարբերականը Վանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով անդրադարձել է Վան նահանգի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատմությանը։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրապարակման մեջ նախ արձանագրվում է, թե «հազարամյակներ շարունակ բազմաթիվ քաղաքակրթություններ հուշարձաններ են թողել Թուրքիայում», որոնց այս երկրում կարելի է հանդիպել ամենուրեք։ Պարբերականը, սակայն, չի հիշատակում Վանի և շրջակայքի պատմականորեն հայկական լինելու փաստը, այլ խեղաթյուրելով պատմությունը՝ նշում է, թե քանի որ տվյալ բնակավայրերում հայ բնակչության թիվը մեծ է եղել, այստեղ կառուցվել են նաև քրիստոնեական սրբավայրեր։
«Հյուրիեթ»-ի հրապարակման մեջ արձանագրվում է, որ սույն եկեղեցին կառուցվել է հայ միջնադարյան ճարտարապետության ոճով, ճարտարապետ Մանուելի կողմից, 915-921 թթ․։ Նաև նշվում է, որ երբ 1021 թ․ Վասպուրականի թագավորությունն անկում ապրեց, Աղթամարը 1113 թ․ վերածվեց վանքի, և քանի որ այս շրջանում հոծ թվով հայ բնակչություն կար, հետագայում եկեղեցին դարձավ Հայոց կաթողիկոսարան։ Սակայն միտումնավոր չի ընդգծվում Վասպուրականի՝ հայկական թագավորություն լինելու փաստը։
«Հյուրիեթ»-ն անդրադառնում է նաև «Ախթամարի» լեգենդին և վերջում ընթերցողներին հիշեցնում, որ թանգարանի վերածված՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի կարելի է այցելել ամռանը ժամը 9։00-19։00, իսկ ձմռանը՝ 8։00-17։00-ը։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net