|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է
Անվտանգային անհրաժեշտ միջավայրի ապահովման, երկրի անվտանգության աստիճանի բարձրացման համար նախ պետք է իրադրության համապատասխան գնահատում իրականացնել։
Երբ ես խոսում եմ անվտանգության համակարգի մասին ու այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների մասին, դա միայն զորքերի վերադասավորումներին և մարտունակությանը չի վերաբերում, ռազմավարական բնույթի նոր նախագծերի կարիք կա, առանց որոնց իրականացման մեր գլխավոր խնդիրների կատարումը բարդ կլինի։
Առանձին անդրադարձել եմ Արցախում ենթակառուցվածքային ռիսկերին և դա առանձնացրել որպես անվտանգային բնագավառում առաջ եկած հրատապ խնդիր։