կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-04 14:54
Հասարակություն

Սարսափում են ընդդիմադիր հայացքներով դասախոսներից. Արտակ Զաքարյան

Սարսափում են ընդդիմադիր հայացքներով դասախոսներից. Արտակ Զաքարյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիան դադարեցրել է աշխատանքային պայմանագիրը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ակադեմիայում դասավանդող Արտակ Զաքարյանի հետ։

«Մի քանի օր առաջ ինձ փոխանցեցին, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան այլևս չի ցանկանում «համագործակցել»։ Այսինքն՝ հրաժարվում են նոր աշխատանքային պայմանագիր կնքել ինձ հետ, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՊԿԱ-ում դասախոսել եմ 2003թ-ից։ Պարզ է, որ դա ԲՈւՀ-ի որոշումը չէ, այլ այսպես կոչված վարչապետի աշխատակազմի, որի ենթակայության տակ է գործում ՀՀ ՊԿԱ-ն», - գրել է Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։

«Սրանց վախերը՝ սարսափի են վերածվում։ Սարսափում են նաև լսարաններում ընդդիմադիր հայացքներով դասախոսներից», - ընդգծել է նա։

Զաքարյանի խոսքով, ինքը չի մեղադրում իրենց աշխատանքային պայմանագիրը խզելու համար։

«Որովհետև, երկիրը հանձնած կապիտուլյանտ հայրենադավներին մեղադրել մանր խնդիրների մեջ՝ իմաստ չունի։ Նույնն է, թե սերիական մարդասպանին մեղադրես անէական ստախոսության մեջ։  Չե՞ն ցանկանում, որ շարունակեմ դասախոսել, ինչպես ժողովուրդն է ասում՝ ջհանդամին ցանկանան։ Աստված իրենց հետ։ Միևնույն է, պատժվելու են Հայրենիքը և պետական կառավարման համակարգը միտումնավոր կործանելու համար», - գրել է նա։