| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը: Այսօր, ադրբեջանի բռնապետը Կարմիր խաչի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին, դավադրաբար առևանգել է: Այս մասին իր ֆեյսբուքյա ն էջում գրել է ԱՀ ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը: Այսօր, ադրբեջանի բռնապետը Կարմիր խաչի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին, դավադրաբար առևանգել է: Ընդամենը երկու օր առաջ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ադրբեջանի արտգործնախարարները գոհունակությամբ հայտարարեցին, որ եկել են համաձայնության. պետք է սկսել հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու գործընթացը: Իսկ էլ ինչ ապացույցներ են պետք ՀՀ և ՌԴ իշխանություններին տեսնելու և հասկանալու համար, որ ադրբեջանցին նենգ է, արնախում ու ՀԱՅԻՆ ոչնչացնելու համար ոչ մի բանի առջև չի կանգնելու և իր համար առ ոչինչ է ցանկացած պայմանավորվածություն, նույնիսկ իր ստորագրությամբ վավերացված, ինչպես օրինակ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Ռուսաստանի Դաշնությունը, որը հայտ է ներկայացրել լինել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության գլխավոր դերակատար, անհապաղ պիտի իրացնի այդ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները: Դուք իրավունք չունեք թույլ տալ ալիևին իր հանցագործ մտադրությունները բավարարելու»,- գրել է նա: