Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպե՞ս եք գնահատում, որ մի թիմ, որը չի ծառայել բանակում Ձեզ հարց է հղում բանակում չծառայելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանին ասաց պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Սաղաթելյանը նշեց, որ նորմալ քաղաքական պայքար է․
«Քանի որ առիթ տվեցիք պարոն Սարգսյանի (նիկոլական պատգամավոր Հայկ Սարգսյան՝ հայտնի Շիշ բռնող- խմբ.) հարցին անդրադառնամ. ես օրենքով սահմանված կարգով ստացել եմ պատմական գիտությունների թեկնածուի աստիճան, և դրանով է պայմանավորված եղել իմ զինվորական ծառայության հարցը, առիթ չլիներ չէի ասի. 2016 թվականի ապրիլի 3-ին՝ պատերազմից մի քանի ժամ անց, իմ ընկերների հետ եղել եմ Արցախի հյուսիսում և դիրքերից իջել եմ միայն մարտական գործողություններն ավարտելուց հետո։ Վերջին 44-օրյա պատերազմում մի քանի անգամ եղել եմ Արցախում, այդ թվում նաև առաջնագծում, բայց այդ ժամանակ ունեի այլ առաքելություն՝ Դաշնակցության չորս վաշտերի թիկունքի մատակարարման հարցերով և քաղաքական աշխատանքներով էի զբաղված։ Ես, ի տարբերություն այս դահլիճում նստած շատ պատգամավորների և ի տարբերություն կառավարությունում շատ բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր տեղեկանքներով և անպիտանելության փաստաթղթով չեմ ազատվել բանակից»։
Մանրամասն՝ տեսանյութում։