կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-03 12:59
Քաղաքական

Շիայականությունն Իրանում այլևս վաղուց միայն կրոնական համակարգ չէ․ իրանագետ

Շիայականությունն Իրանում այլևս վաղուց միայն կրոնական համակարգ չէ․ իրանագետ

Վարդան Ոսկանյանը գրում է․

Ըստ արևմտյան աղբյուրների գնահատականի՝ Մերձավոր Արևելքում Իրանի շահերի ուղեծրում գործող ոչ իրանական ռազմականացված տարբեր կառույցների և խմբավորումների մարդուժի թվաքանակը գնահատվում է մոտ 200 հազար։

Նման մեծաթիվ իրանամետ ուժերով էլ Թեհրանը, բացառելով իր ուղղակի զինվորական ներգրավվածությունը, իրականացնում է անզուգաչափ ռազմական գործողություններ Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր հատվածներում, ի տարբերություն իր բոլոր ախոյանների, հնարավորին նվազագույն չափով ներգրավելով սեփական մարդկային ռեսուրսները հակամարտային բոլոր գոտիներում։

Սակայն այս ամենը հետաքրքրական է մեկ այլ տեսանկյունից․իրանցիներն այս հարցում էլ, ըստ էության, հանդես են գալիս որպես այս հնամենի պետության կայսերական ավանդույթների շարունակականության զարմանալի պահապաններ՝ գաղափարական շիայականության դրոշի ներքո հավաքելով գրեթե նույնպիսի բազմէթնիկ բանակ, ինչպիսին բոլորովին այլ գաղափարախոսությամբ կար Աքեմենյանների և Սասանյանների օրոք։

Այս առումով շիայականությունն Իրանում այլևս վաղուց միայն կրոնական համակարգ չէ, այլ նաև իրանական կայսերականությունն ապահովող կարևորագույն գաղափարախոսություն։