կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 12:54
Հասարակություն

Իրանում կորոնավիրուսով վարակվածների և մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել․ իրանագետ

Իրանում կորոնավիրուսով վարակվածների և մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել․ իրանագետ

Իրանի առողջապահության նախարարությունում ձևավորված կորոնավիրուսի կանխարգելման շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից վարակվածների և մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նշենք, որ Հայաստանը երկու շաբաթով դադարեցրել է ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։

Ըստ ԱՀԿ տվյալների՝ Չինաստանի սահմաններից դուրս այս պահին մոտ 1800 վարակակիր կա:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ  երկրում կորոնավիրուսով վարակվածներ կան: