Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր քննարկում ենք մեկի թեկնածությունը, ում կենսագրությունը աշխատանքային սկսվել է Արտագիր գործերի փոխնախարի պաշտոնում։ Հետո իշխանության կողմից ներկայացված թեկնածուն ընտրվեց 7-րդ գումարման Ագային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Սեպտեմբերի 27-ից հետո 180 աստիճան փոխվեց ամբողջ մարտավարությունը և խորհրդարանական դիվանագիտության հարթակը, որը ոչ պակաս կարևոր հարթակ է, քան իրական դիվանագիտությունը, որը կա ԱԳՆ-ում, դարձավ առանցքային կառույց, որը պետք է իրականացներ արտաքին խորհրդարանական դիվանագիտությունը։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը խոսելով ԱԺ փոխխոսնակի թեկանծու Ռուբեն Ռուբինյանի մասին։
«Քանի՞ խորհրդարան կամ քանի՞ հանձնաժողով է հայանպաստ հայտարարություն հրապարակել ադրբեջանական ագրեսիային, խորհրդարանական դիվանագիտության ինչպիսի հաջողություն է արձանագրվել այս մարդու ղեկավարած կառույցի կողմից պատերազմի ընթացքում Հայաստանի ազգային և պետական շահը խորհրդարանական հարթակներում բարձրացնլու համար, իմ իմանալով զրո»,- ասաց Ղազինյանը։
Անդրադառնալով խոսակցութոյւններին թե ծրարաներով կաշառք-գումար է փոխանցվել Ղազինյանը նշեց․ «Հայաստանի գլխավոր հպարտ քաղաքացին այս ամբիոնից ճամպրուկով փողերի մասին էր խոսում, որը հաղորդում էր հանցագործության մասին, ո՞ւր է ընթացքը, ո՞ւր է մեկ գործ։ Ունեցել եք համարձակություն ձեր ղեկավարին հարցնելու իրեն առաջարկվե՞լ է ծրար և նա ստացել է այդ ծրարը, թե՝ ոչ»։