|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին՝ արդյոք չի գործելու նախադեպը և պատերազմի սպառնալիքի անվան տակ նոր տարածքներ չեն հանձնվելու Ադրբեջանին, որը վերջին շրջանում ակտիվ հայտարարում է տարածքային հավակնությունների մասին, նշեց, որ պետական սահմանը միայն գիծ չէ՝ որոշակի երաշխիք է։
Տիգրան Աբրահամյանը պնդեց՝ ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից ՀՀ իշխանության թողտվությամբ անարգել մուտք գործեցին տարբեր տեղամասեր, որի դեմ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել։
«Ձեր ասած հիմնավորմամբ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել ՀՀ տարածք և զավթել տարբեր հատվածներ։ Դուք հետագայում կհիմնավորեք, որ չէիք ցանկանում թույլ տալ, բայց Ադրբեջանը ապօրինի բռնազավթեց, այսինքն ՀՀ քաղաքացին չպետք է ունենա անվտանգության զգացում, չպետք է ունենա անվտանգության երաշխիքներ առ այն , որ Ադրբեջանը կհավակնի այն տարածքներին, որի մասին այսօր էլ հայտարարում է»,-նշեց Աբրահամյանը։
Մնարամասները՝ տեսանյութում