կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-14 13:10
Հասարակություն

Ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից թիվ 66 դպրոցի տնօրենը

Ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից թիվ 66 դպրոցի տնօրենը

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում,  որպես տնօրեն, հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել. հայտնում են «Բարև Երևանից»:

 

 Տիկին Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հասարակությանը պատշաճ կերպով իրազեկել հետևյալի մասին.

 

1. Վերջին անգամ  ո՞ւմ կողմից, ե՞րբ և ի՞նչ նպատակով են իրականացվել  ստուգումներն  այդ դպրոցում,

2. Ի՞նչ խախտումներ են արձանագրվել  դպրոցում,

3. Ստուգման արդյունքները որտե՞ղ են քննարկվել և  վերլուծվել,

4. Ո՞ւմ կողմից է ստորագրվել ստուգման ակտը,

5. Տնօրենը  ստորագրե՞լ է ակտը,

6. Վերջապես ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել տնօրենն աշխատանքից:

 

Տիկին Բախշյանը խնդրել է նաև  տրամադրել Երևանի թիվ  66 դպրոցի տնօրենի ազատման հրամանը: