|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վրաստանում սպանվել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովը: Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Բակիխանովին հրել են իր բնակարանի պատուհանից, որը նա վարձել էր Թբիլիսիում:
Լապշինն ասել է, որ ավելի վաղ ադրբեջանցի ընդդիմադիրը հետապնդումների էր ենթարկվել Ադրբեջանում: Նա ձերբակալվել էր Բաքվում, որտեղ նրան դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանները՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել բռնապետ Իլհամ Ալիևից՝ նախկինում նրա հասցեին հնչեցրած քննադատության համար:
Փախչելով հետապնդումներից՝ Բակիխանովը հասել էր հարևան Վրաստան: Թբիլիսիում բլոգերը հարձակման էր ենթարկվել մի քանի հոգու կողմից, ինչպես նաև դաժան ծեծի ենթարկվել: Նա հոսպիտալացվել էր: Սակայն Ալիևը որոշել է ընդմիշտ փակել իշխանություններին քննադատողի բերանը․ Բակիխանովին մահացած են գտել իր բնակարանի պատուհանների տակ: