|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Yerkir.am–ի լրագրող Լիա Սարգսյանը, ում հետ հունվարի 28-ին Եռաբլուրում վեճի էր բռնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կատարել է իր խոստումը և գրավոր հարց ուղղել վարչապետին: Նա այսօր կառավարության դիմաց էր եկել` Փաշինյանի ասածը պաստառին գրած։
«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,– Փաշինյանի` ԱԺ–ում հնչեցրած միտքն էր գրված նրա ձեռքի պաստառին։ Լիա Սարգսյանը Փաշինյանից ակնկալում է խոստացված պատասխանը։
Ակցիայի ավարտից հետո լրագրողին հետևել են:
«Չեմ լռելու: Այսօր այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ` Երեւանում քայլելիս: Բնավորությանս համաձայն, մոտեցա, որ «օգնեմ» հոգեվարքի մեջ հայտնված սույն տղամարդկանց, արդեն վազում էի, որ բռնեմ: Որքան խղճուկ են, վախեցած փախչում են կնոջից»,– գրել է Լիա Սարգսյանն ու նկարահանել իրեն հետևող տղամարդկանց և տեսանյութ հրապարակել ֆեյսբուքում:
Տես նաև՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովողները հրում և մեկուսացնում են Շուշիի մասին հարց տված լրագրողին:
Տես նաև՝ Դատախազությունը ուսումնասիրում է Yerkir.am-ի լրագրողի պաստառը պատռելու հանգամանքը:
Տես նաև՝ Մեծացել է խոսքի ազատության դեմ անհանդուրժողականությունը․ «Մեդիա պաշտպան»: