կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-03 23:43
Աշխարհ

Ազատ արձակված ադրբեջանցի բլոգերը վճռական է

Ազատ արձակված ադրբեջանցի բլոգերը վճռական է

Վերջերս ազատ արձակված ադրբեջանցի վիդեո-բլոգեր Ադնան Հայիզադեն «Լրագրողներ առանց սահմանների»  կազմակերպությանը տրված հարցազրույցում ասել է, որ նա մտադիր է շարունակել «բլոգինգը», քանի որ «յուրաքանչյուր կարծիք կարևոր է», տեղեկացնում է «Հուրիյետ» պարբերականը:

 

Հայիզադեն ազտավել էր նոյեմբերի 18-ին, և վստահ է որ միջազգային ճնշումը մեզ ազդեցություն է ունեցել իր՝ ազատ արձակման վրա:

 

«OL!» երիտասարդական խմբի անդամ Հեյիզադեն և նրա ընկեր բլոգեր Էմին Միլին 2009 թ.-ի հուլիսի 8-ին ձերբակալվել էին Բաքվում: Բաքվի ռեստորաններից մեկում երկու հոգի նրանց վրա հարձակվել և դաժան ծեծի էր ենթարկել, իսկ երբ նրանք գնացել են ոստիկանություն՝ դեպքն արձանագրելու, ոստիկանները տուժածներին են ձերբակալել՝ մեղադրելով նրանց խուլիգանության մեջ:

 

Նրանց՝ ենթադրյալ խուլիգանության համար, համապատասխանաբար, 24 և 30 ամսվա ազատազրկման էին դատապարտել՝ իշխանություններին քննադատելու և մի տեսաձայնագրություն տարածելու համար, որտեղ քաղաքական գործիչներին ծաղրել էին որպես ավանականեր: