կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 08:31
Առանց Կատեգորիա

«Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». իշխանություններին քննադատած հոգեւորականին կարգալույծ են անում․ «Հրապարակ»

«Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». իշխանություններին քննադատած հոգեւորականին կարգալույծ են անում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռում այսօր կքննեն Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցը: Տեր Ղազարին կարգալույծ անելու դիմումը աթոռանիստ Էջմիածին է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Դիմումի հիմքը «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղ գտած քաղաքական մի նյութ է Արտաշատի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Էջի ադմինների շարքում է նաեւ Տեր Ղազարը, սակայն նրա շրջապատից մեզ փոխանցեցին, որ նա միակ ադմինը չէ:

Նյութը ընտրություններին մասնակից ուժերից մեկի՝ Քրիստոնեական Հայաստան կուսակցության ավագանու անդամի քարոզչական հոլովակ է: Դիմումի հիմքն այն է, թե հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը, սակայն, որոշ տեղեկություններով, Գեւորգ եպիսկոպոսն ինքն է ներգրավված քաղաքական հարցերին եւ պատահական չէ, որ ընդամենը մի նյութի համար, եւ այն էլ առանց Տեր Ղազարից պարզաբանում պահանջելու, վերջինիս կարգալույծ անելու դիմում է ներկայացրել Մայր Աթոռ: Բանն այն է, որ Տեր Ղազարը վերջին տարիներին աչքի է ընկել ակտիվ քաղաքացիական կեցվածքով եւ երբեմն մարտնչել է գործող իշխանությունների՝ ազգային եւ հոգեւոր արժեքների դեմ որոշումների, քայլերի դեմ:

Հիշեցնենք, որ նա 2019-ին անգամ փիլոնազրկվեց, քանի որ ակտիվ մասնակցում էր ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի համար կազմակերպված բողոքի ակցիաներին: Ապա տեսաուղերձով դիմել էր Նիկոլ Փաշինյանին ասելով «Չհանդգնես իմ եպիսկոպոսների վրա ուժ բանեցնես, կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում