կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-29 20:01
Հասարակություն

«Հայաստան» դաշինքը մինչև 50% կավելացնի տեխնոլոգիա, հայագիտություն ուղղություններով ֆինանսավորումը. Աննա Գրիգորյան

Մենք որակյալ եւ ժամանակակից կրթություն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում՝ բացառելով լեռնային, բարձր լեռնային եւ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը. Yerkir.am-ի հաղորդմամբ այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանը՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի եւ թիմի ներկայացման հանդիսավոր միջոցառմանը:

«Մրցունակ կրթության եւ որակյալ գիտելիքի երաշխավորն, իհա´րկե, արհեստավարժ մանկավարժն է: Պետք է վերարժեւորել մանկավարժի տեղն ու դերը մեր հասարակությունում։ Նախատեսվում է ավելացնել մի շարք ուղղություններով մասնագիտությունների ֆինանսավորումը։ Մենք որդեգրելու ենք գիտության կառավարման եւ ֆինանսավորման արդյունավետ մոդել: Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է կրթության եւ գիտության զարգացման միջոցով լինի»,-ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ այսօր մեր հասարակության մեջ առկա արժեքային եւ ինքնության ճգնաժամի արմատները պետք է փնտրել հենց կրթության մեջ, ճգնաժամից դուրս գալը պետք է լինի կրության եւ գիտության ոլորտի զարգացման միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում: